Рубрика: Ուսումնական նյութեր, Uncategorized

Դ. Բիսեթ «Արքայազն անունով պինգվինի մասին»

Մի փոքր պինգվին կար: Թագավորական  ընտանիքի պիգվիններից էր, անունն էլ Արաքայազն էր: Էս պինգվինը դեռ չէր ծնվել, ձվի մեջ նստած մտածում էր՝ ինչ անի, որ շուտ լույս աշխարհ գա:   Ձանձրացել էր ձվի մեջ պարապ-սարապ նստելուց, ուզում էր շուտ դուրս գալ, խաղալ ուրիշ պինգվինների հետ:

Նա կտուցով խփեց կեղևին, հետո՝ ոտքով: Հետո ամբողջ ուժով թմբուկի նման սկսեց հարվածել: Մեկ էլ՝ ճա՛ք, ու կճեպը կոտրվեց:

Վա՜յ, վերջապես ծնվեց:

Մայր-պինգվինը նայեց նրան և աչքերին չհավատաց:

-Այ քեզ բան, -մտածեց նա,-այս երեխան ինչո՞ւ է շագանակագույն: Թագավորական բոլոր պինգվինների մեջքի փետուրները սև են, իսկ փորի փետուրները՝ սպիտակ: _Տեսնես՝ եթե շագանակագույն ներկը լվանամ, պինգվինը սև ու սպիտակ կդառնա՚՞:

Մայր-պինգվինը փորձեց մատով քերել Արքայազնի փետուրների ներկը, բայց բան դուրս չեկավ: Արքայազնը ոնց շագանակագույն եղել էր, այդպես էլ մնաց:

-Իմացա՜,- ասաց մայր-պինգվինը և դարակից հանեց մեղրի ամանը:

Նա մեղր քսեց պինգվինի վրա և կանչեց Մրթմրթան անունով սպիտակ արջին, որ նա լպստի պինգվինի վրայի մեղրը, մեղրի հետ էլ՝ շագանակագույն ներկը: Մրթմրթանն հաճույքով  գործի անցավ:

-Վա՜յ, խուտուտ է գալիս,-ծիծաղում էր պինգվինը:

Բայց արջը դրան ուշադրություն չէր դարձնում և շարունակում էր լպստել մեղրը: Երբ լպստեց-վերջացրեց, մայր-պինգվինը տեսավ, որ Արքայազնը  ոնց շագանակագույն եղել էր, այդպես էլ մնաց:

Այդ ժամանակ Մրթմրթանն ասաց.

-Թող պինգվինը բարձրանա ձյունով ծածկված բլուրի վրա, հետո վերևից ներքև  գլորվի: Գուցե ձյունը մաքրի շագանակագույն ներկը:

Պինգվինը բարձրացավ բլուրը և գլորվեց ներքև: Գլորվեց ներքև, թափ տվեց իրեն, նայեց՝   ոնց շագանակագույն եղել էր, այդպես էլ մնաց:

-Գնանք տեսնենք բուն ինչ կասի,- որոշեց մայր-պինգվինը,- նա աշխարհի ամենաիմաստուն թռչունն է:

Եվ բուն նրան ասաց.

_Ինչ ծիծաղելի ես դու, մա՛յր-պինգվին, դու չգիտե՞ս, որ պինգվինները շագանակագույն փետուրներով են ծնվում: Հետո, երբ մի քիչ մեծանում են, մեջքի փետուրները սևանում են, փորինը՝ սպիտակում:

-Վայ, ոնց էի մոռացել,-կանչեց մայր-պինգվինը:

Երբ Արքայազնը մի քիչ մեծացավ, փետուրը թափեց, փոխարենը մեջքին սև փետուրներ աճեցին, փորին՝ սպիտակ:

Ահա այսպիսի պատմություն:

  1. Ով էր հեքիաթի հերոսը:

Հեքիաթի հերոսը արքայազն պինգվինն էր:

2.Բնութագրեք հեքիաթի հերոսին:

Նա չարաճճի, խելացի ու ճարպիկ էր:

3.Դուրս գրեք հեքիաթի ամենահետաքրքիր կամ ամենածիծաղելի կամ ամենազարմանալի մի հատված:

Մի փոքր պինգվին կար: Թագավորական  ընտանիքի պիգվիններից էր, անունն էլ Արաքայազն էր: Էս պինգվինը դեռ չէր ծնվել, ձվի մեջ նստած մտածում էր՝ ինչ անի, որ շուտ լույս աշխարհ գա:   Ձանձրացել էր ձվի մեջ պարապ-սարապ նստելուց, ուզում էր շուտ դուրս գալ, խաղալ ուրիշ պինգվինների հետ:

Նա կտուցով խփեց կեղևին, հետո՝ ոտքով: Հետո ամբողջ ուժով թմբուկի նման սկսեց հարվածել: Մեկ էլ՝ ճա՛ք, ու կճեպը կոտրվեց:

4.Ինչ նոր բան իմացաք այս հեքիաթից:

Ես իմացա, որ պինգվինները ծնվում են շագանակագույն փետուրներով:

 

 

Автор:

Ես Աշոտ Զոզանյան եմ։ Սովորում եմ «Մխիթար սեբաստացի» կրթահամալիրում։ Ես սիրում եմ մարմնակրթություն առարկան, սիրում եմ բակում խաղամ և դաս սովորել։

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.