Рубрика: Հայրենագիտություն, Uncategorized

Թղթի ստեղծման պատմությունը

Թուղթը բուսական թելերից բաղկացած բարակ թերթանման նյութ է:
Թղթի արտադրությունը բաղկացած է մի շարք հաջորդական փուլերից` թղթազանգվածի պատրաստում, սպիտակեցում, թուղթ պատրաստող մեքենայով մշակում և փաթաթում:
Թղթազանգված պատրաստելու համար փայտանյութը ենթարկում են մեխանիկական և քիմիական մշակման: Բարձրորակ մակերևույթով թուղթ ստանալու համար թղթազանգվածին ավելացնում են օսլա, հանքային նյութեր և կավ, թղթի վրա թանաքի ու ներկերի տարածումը կանխելու համար՝ սոսնձող նյութեր, թղթի ամրությունը մեծացնելու համար՝ սինթետիկ խեժեր, գունավորման համար՝ ներկանյութեր: Համասեռ և խոնավ թղթազանգվածը մշակվում է թուղթ պատրաստող մեքենայով. մանր անցքերով երկար ցանցի վրա փռված թղթազանգվածը ջրազրկվում է, մամլվում, արդուկվում ծանր ու տաք թմբուկներով և վերածվում ստվար ու հարթ թղթի:
Թուղթ կարելի է ստանալ նաև արդեն գործածված թղթից՝ թղթաթափոնից. ջրում թրջելիս այն տրոհվում է բաղկացուցիչ մանրաթելերի: Թղթաթափոնից ստացված թուղթը կարելի է վերամշակել մի քանի անգամ: 
Հայտնի է թղթի 600 տեսակ. տպագրական, գեղազարդիչ, զտիչ, կավճապատ, պարաֆինապատ, հիգիենային, կպչուն, պատճենահանման, տեխնիկական, լուսազգայուն և այլն:
Թուղթն օգտագործում են տպագրության, գրելու, նկարելու, փաթեթավորման, ջերմա- և էլեկտրամեկուսացման, տոպրակներ, պաստառներ, ստվարաթուղթ, պարաններ և նույնիսկ մեքենաների ատամնանիվներ պատրաստելու համար:
 
Թղթի ստացման պատմությունից
Ժամանակակից թղթի նախատիպը եղել է հին եգիպտացիների մ. թ. ա. III հազարամյակի սկզբին պապիրուսից պատրաստած նյութը: Նրանք պապիրուսի ցողունի միջուկից կտրած երկայնական շերտերը դասավորում էին իրար կողքի, սոսնձում, ստացված «թղթերը» հարթեցնում և չորացնում էին արևի տակ: 
Ասորեստանցիները գրում էին կավե սալիկների, հայերը՝ մագաղաթի, ռուսները՝ կեչու կեղևի վրա:
Թղթի պատրաստման եղանակը հայտնագործվել է Չինաստանում դեռևս մ.թ.ա. II դարում, որը երկար ժամանակ չինացիները գաղտնի էին պահում: Նրանք թուղթը պատրաստում էին հնդկեղեգի (բամբուկ) մանրաթելերից: 

 

   Աշխարհում թղթի 25%-ը ստացվում է թղթաթափոնից: 1 տ թղթաթափոնի օգտագործումը հնարավորություն է տալիս պահպանելու նվազագույնը 2 ծառ:

Автор:

Ես Աշոտ Զոզանյան եմ։ Սովորում եմ «Մխիթար սեբաստացի» կրթահամալիրում։ Ես սիրում եմ մարմնակրթություն առարկան, սիրում եմ բակում խաղամ և դաս սովորել։

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.