Рубрика: Էկոլոգիա

Մարդկության աճի հետևանքները

1.Խմելու ջուր

2.Սնումդ

3.Ռեսուրսներ

4.հողի որակ

5.Օդի աղտոտում

6.Կլիմա

7.աղտոտում

8.անտառներ

9.կենսաբազմացում

10.աղետներ

Մարդկության աճի հետևանքները հերթականությամբ

իմ կարծիքով հերթականությունը կլինի այսպիսին բնակչության աճի ժամանակ եղած կորուստները։


Рубрика: Հայոց լեզու 10

Գործնական քերականություն, էջ 38, վարժ․ 109, 110, ովքեր ավարտեն, հաջորդ էջը

Առաջադրանք 109

ա) շնիկ — ստեղնաշարային նշան, որն օգտագործվում է էլեկտրոնային փոստեր/հասցեներ նշելուց։
բ) պսակ — թարմ ծաղիկներից ու ոստերից հյուսած շրջանակաձև զարդ:
գ) երակ — մարմնի արյունատար անոթ, որով արյունը գնում Է դեպի սիրտը:
դ) շերեփ — մետաղյա կամ փայտյա երկարակոթ մեծ ու խոր գդալ՝ կերակուրը, հեղուկը ևն խառնելու և ամանից աման լցնելու համար:
ե) թմբուկ — գլանի նման հարվածային երաժշտական գործիք, որի երկու կողմը ձիգ պատված Է նուրբ մորթով՝ փայտերով հարվածելու համար:
զ) մոմ — բամբակի պատրույգով ձողիկ, որ օգտագործվում Է լուսավորության համար:
է) բաժակ — ապակյա գլանաձև անոթ՝ զանազան հեղուկներ խմելու համար:
ը) բռունցք — ձեռքի թաթը՝ մատները ափին հպած ու սեղմած վիճակում, կռուփ:
թ) մկնիկ — համակարգչով աշխատանքը հեշտացնելու գործիք՝ սեղմելու կոճակներով և անիվով։
ժ) ճակատ — մարդու կամ կենդանիների գլխի առջևի՝ աչքերից վեր գտնվող մասը:
ժա) թարթիչ —  կոպերի վրայի մազիկները, թերթերունք:
ժբ) եթեր — օդի ամենավերին մաքուր ու նոսր շերտը, երկնքի վերին շերտերը:

Առաջադրանք 110

Միջազգային տերմինակազմիչ+ հայերեն բառ+ օտար բաղադրիչ
ավիաավիատոմսավիասերվիս
ավտոավտոտնակավտոմոբիլ
կինոկինոթատրոնկինեմատոգրաֆիա
մակրոմակրոտնտեսությունմակրոէկոնոմիկա
միկրոմիկրոալիքայինմիկրոսկոպ/միկրոպրոցեսոր
ռադիոռադիոալիքռադիոակտիվ
Рубрика: Արվեստ

հերոգլիֆներ

Հիերոգլիֆ, կերպար, որն օգտագործվում է պատկերագրական գրության համակարգում, մասնավորապես հին եգիպտական հուշարձանների վրա օգտագործվող ձևը։ Հիերոգլիֆային նշանները կարող են ներկայացնել այն առարկաները, որոնք նրանք պատկերում են, բայց սովորաբար նշանակում են որոշակի հնչյուններ կամ հնչյունների խմբեր: Հիերոգլիֆը, որը նշանակում է «սուրբ փորագրություն», եգիպտական «աստծո խոսքեր» արտահայտության հունարեն թարգմանությունն է, որն օգտագործվել է Եգիպտոսի հետ հունական վաղ շփումների ժամանակ՝ հին հիերոգլիֆները ժամանակի ձեռագրից (դեմոտիկ) տարբերելու համար։ Ժամանակակից օգտագործումը տերմինը տարածել է այլ գրային համակարգերի վրա, ինչպիսիք են հիերոգլիֆային խեթերենը, մայաների հիերոգլիֆները և վաղ կրետերենը։ Եգիպտական հիերոգլիֆների և այս մյուս գրերի միջև որևէ կապ չկա, քանի որ եգիպտական գրերից միակ որոշակի ածանցյալը այն է, որն օգտագործվում է մերոյական գրերի համար:

Հիերոգլիֆներ, եգիպտական հնագույն գրանշաններ, որոնք հիմնականում լինելով գաղափարագիր՝ դեռևս չէին կորցրել պատկերանկարչական բնույթը։ Հիերիոգլիֆների գործածության մեջ են եղել մ.թ.ա. IV հազարամյակի վերջերից և տարբերակումներով, փոփոխություններով հարատևել են մինչև մ.թ. սկզբները։ Նախապես հիերոգլիֆներիի թիվը հասել է մոտ 5 հազարի, սակայն հին եգիպտերենի պատմության գրեթե բոլոր շրջաններում գործածվել է դրանց միայն մի մասը (շուրջ 700—800 տարր)։ Հիերոգլիֆների համակարգում եղել են նաև հնչյունագիր նշաններ, ընդ որում՝ մեկ բաղաձայն արտահայտողներ (թվով մոտ 30), բառամաս՝ ձևույթ (երկու կամ երեք բաղաձայնի կապակցություն) նշանակողներ։ Մինչդեռ գաղափարագիրն արտահայտում էր բառի մաստ (հասկացություն)։ Համեմատաբար ավելի ուշ գործածություն ստացած դետերմինատիվները (որոշիչները) օժանդակ, չարտասանվող պայմանական նշաններ էին, որոնցով ճշգրտվում էր բառերի նշանակությունը։ Գաղափարագիր պայմանական նշանների հիմքում ընկած էին փոխաբերական-սիմվոլիկ իմաստավորումներ (պատկերացումներ)։ Օրինակ, պապիրուսի փաթեթը նշանակում էր «գիտենալ, գիտություն», մեղուն՝ «զբաղմունք, ջանք, աշխատասիրություն»։ Սկզբում հիերոգլիֆները փորագրվում էին վերից վար, ավելի ուշ՝ աջից ձախ։ Գրության ուղղությունը որոշվում էր առանձին նշանների (օրինակ, դեմքի, ոտքի պատկերի) դիրքով։ Հիերոգլիֆների հետագա մշակումը և կրած փոփոխությունները հիմք դարձան նոր գրատեսակների (հիերատական, դեմոտական) համար, որոնց մեջ գրանշաններն արդեն կորցրել էին իրենց պատկերային-նկարչական բնույթը։ Այժմ հիերոգլիֆներ ասելով երբեմն հասկանում են գաղափարագիր (օրինակ՝ չինական, խեթական), ինչպես նաև գրության այլ համակարգեր։

Рубрика: Արվեստ

Խաչքարերի մասին

Խաչքար, միջնադարյան հայ կերպարվեստի տեսակ, ճարտարապետական մանր կոթողային ձև, որի հիմնական բովանդակությունը կազմում է պատվանդանի (խարսխի) վրա կանգնեցված սալաձև խաչարձանը՝ ճակատով դեպի արևմուտք ուղղված։

Խաչքար Գոշավանքում, փորագրված 1291-ին Պողոսի կողմից

Չնայած հեռվից նրանց պատկերը գրեթե միշտ սիմետրիկ է երևում, շատ դեպքերում մոտիկից կարելի է տեսնել, որ կողմերը իրարից տարբերվում են։ Տարածված կարծիք է, որ խաչքարերը կողմնորոշվում են ըստ աշխարհի կողմերի։

Խաչքարը հաջորդել է խաչով ավարտվող քառակող վաղմիջնադարյան կոթողներին և թևավոր խաչերին, որոնց մեծ մասը ոչնչացվել է արաբական արշավանքների ժամանակ։ Խաչքարը բովանդակում է քրիստոնեության հիմնական գաղափարը՝ Հիսուս Քրիստոսի փրկագործությունը։ Գլխավոր տարրը խաչն է՝ որպես Խաչեցյալի՝ Քրիստոսի, Կենաց ծառի, խոստացված երկնային հոգևոր դրախտի ու փրկության խորհուրդ. այն հայերի համար փոխարինել է սրբապատկերներին։ IV–V դարերից խաչքար կանգնեցվել է ռազմական հաղթանակներն ու պատմական կարևոր դեպքերը հավերժացնելու համար կամ, որպես ճարտարապետական զարդ, ագուցվել եկեղեցիների որմերին։ Խաչքարը ծառայել է նաև որպես տապանաքար՝ հանգուցյալի հոգու փրկության համար, օրինակ՝ ՆորատուսիԱռինջի , Սաղմոսավանքի, Հին Ջուղայի (1998–2006 թվականներին հիմնովին ավերել են ադրբեջանցիները) գերեզմանատների խաչքարերը։ Վերջիններս նաև պատմական վավերագրեր էին, որոնց արձանագրությունները բովանդակում էին երկրի ներքին ու արտաքին կյանքին վերաբերող կարևոր տեղեկություններ։ Խաչքարերի զգալի մասի վրա պատվիրատուի անվան կողքին կամ առանձին հիշատակվում է նաև պատրաստող վարպետի անունը. հիշարժան են Մխիթար Կազմողը (12-րդ դար), Մոմիկը, Պողոսը (XIII դար), Քիրամ Կազմողը (16–17-րդ դարեր) և ուրիշներ։ 10-13-րդ դարերում ձևավորվել և ոճական առումով կատարելության են հասել խաչքարի արվեստի հիմնական տեսակները. կերտվել են ամբողջական քարերից և դրվել պատվանդանի վրա, ագուցվել կամ փորվել են եկեղեցիների պատերին, ժայռազանգվածներին կանգնեցվել են նաև խմբակային խաչքարեր։ Մեզ հասած ամենավաղ խաչքարերից են Կատրանիդե թագուհու (879 թվական, Գառնի), Գրիգոր Ատրներսեհ իշխանի (881 թվական, Մեծ Մասրիկ) և ուրիշների կանգնեցրած խաչքարերը։ Միջնադարում խաչքարերը երբեմն ներկել են կարմիր, ավելի հազվադեպ՝ սպիտակ և կապտավուն։ Խաչքարերի տեսակներից են «Սբ Սարգիսը» (սիրահար զույգերին «չար աչքից» անխոցելի դարձնող), «Ցասման խաչերը» (բնության տարերքը սանձող) և այլն։ Սյուժետային և սրբապատկերային տարրեր են պարունակում «Ամենափրկիչ», «Դեիսուս» կամ «Բարեխոսություն», «Համբարձում», «Ծնունդ» և այլ տեսակներ։ Խաչքարի արվեստը խորհրդանշային է՝ ամբողջությամբ տոգորված փրկության խորհրդով, այն ունի զուտ աստվածաբանական պաշտամունքային դեր ու նշանակություն։ Խաչքարի արվեստը վերածնվել է վերջին տասնամյակներում. բազմաթիվ քարգործ վարպետներ ու քանդակագործներ շարունակում են խաչքարեր կերտելու ավանդույթները։

Рубрика: Էկոլոգիա

դերը և պատճառները հողի կորստի

Հողը առաջանում է օրգանական նյութերի մնացորդներից և քարերի քայքայումից առաջացած կոմպոստից: Հողի որակը կապված է իր մեջ բակտերիաների, նրա կողքի հանքերի, օրգանական նյութերի և անձրևների քանակից: Իր բերությունը կապված է նաև իր հաստության շերտից և իր ներքևում գտնվող շերտեի նյութերից: Օրինակ ՝ ներքքի շերտը եթե պաղկացած է ավազից, ապա հողը շուտ ջուր ներծծող հատկություն ունի:

Հողի հիմնական դերը լինել որպեսզ սնուցող հիմք նրանից աճող բույսերի, ծառերի և սնկերի համար: Այն նաև տուն է հանդեսանում հազարավոր միջատների, որդերի և միկրոօրգանիզմների համար:

Մարդկանց վերաբերմունքը հողի նկատմամաբ և նրա գործածումը փոխվել է տարիների ընթացքում: Մարդկության բնակչության աճի պատճառով մեծանում է և հողի պահանջը:

Սակայն այս պահին մենք ունենք շատ մեծ խնդիր հողի կորուստի հետ կապված: Հողի կորուստը կարա առաջանա վատ մշակման(ոչ ճիշտ պարարտանյութերի օգտագործման, շատ քլորացված ջրի օգտագործման և քիչ կամ շատ ջրելու դեպքում, այն նաև կապված է դաշտի թեքվածության աստիճանի հետ), աղտոտումը այն տարբեր տեսակի քիմիական նյութերով(պինդ, հեղուկ և գազային տեսքով) և բնական տեղումների և երևույթների պատճառով: Այն կարող է նաև կորցնել իր հատկություները չափազանց շատ մշակումից և քիմիական պարարտանյութերից:

Որպեսզի նպաստենք հողի որակի աճը, դաշտ մշակելու կամ ընթհանրապես հողը բերիությունը նպաստելու համար պետք են հատուկ համապատասխանող պարարտանյութեր: Միայն հողի մանրամասն ուսումնասիրությունից հետո է պետք օգտագործել որևե տեսակի պարարտանյութ կամ մշակում: Նաև պետք է խուսափել որևե տեսակի հողի աղտոտումումից(կարող է առաջանալ քիմիական բաղադրություն ունեցող պարարտանյութերից):

Այս պահին շատ մասնագետներ փորձում են գնտնել բնական պոխարինող հողի համար, որը կկատարի նույն գործողություները և հասանելի լինի: Ամենալավ տարբերակներից մեկը դա ջուրն է, որը նույնպես կարող է նյութեր փոխանցել ինչպես հողը, սակայն այն պահանջում է շատ ժամանակ և այս պահին մաքուր ջրի պակասության խնդիր կա:

Բայց իմ կարծիքով մեզ պետք ոչ թե փոխարինում գնտնել, այլ միջոց մեր հողի որակը բարջացնելու համար, քանի որ իրականում հողը անփոխարինելի է և միակն է այս տիեզերքում:

Рубрика: Հայոց լեզու 10

Գործնական քերականություն, էջ 21-22, վարժ․ 52

Առաջադրանք 52

Գալ հսկել, ընկնել ջարդվել, գտնել բերել, կտրել կարել, շահել պահել, գնալ քնալ, ելնել իջնել, թողմել փախչել, բռնել բերել, ջարդել փշրել, առնել նստել, քաշել բերել, գալ դեմ առնել, քաշել քաշքշել, առնել գնալ, հանել փռել, մեռնել հառնել։

Գնալ-բերել, զուգել-զարդարել, կցել-կցմցել, գնալ-գալ, ընկնել-ելնել, տանել-բերել, առնել-փախչել, ելնել-մտնել, առնել-տալ, թողնել-հեռանալ, գալ-գնալ, թռչել-գնալ, դնել-հանել։

Առաջադրանք 53

ա) դիմածնոտային, գիտահետազոտական, ռազմաքաղաքական, վարչատարածքային

Բոլոր վերոնշյալ բառերը գրվում են միասին, քանի որ կազմված են արմատ բառերից։ Օրինակ՝ դիմ+ծնոտ+(ային — ածանց), ինչպես նաև հոդերից։ Սրանք ցույց են տալիս արմատների կապվաությունից կազմված նոր բառեր, նոր իմաստներ։

բ) իսրայելա-պաղեստինյան, գերմանա-հայկական, ամերիկա-եվրոպական, արաբա-հրեական

Իսկ այս բառերը ցույց են տալիս երկու քաղաքակրթությունների կապեր, այսինքն՝ մեջտեղում գրվող գծիկը պարզապես խորհրդանշում և ցույց է տալիս կապը երկուսի միջև։ Հիմնականում տարածված են երկկողմանի կապերը, այսինքն՝ երկու ազգերի, ժողովուրդների միջև, բայց կան նաև եռակողմերը, օրինակ՝ ռուս-ֆրանս-թուրքական։

Առաջադրանք 54

ա) Պատմաճարտարապետական, ռազմաօդային, գիտահանրամատչելի, կրոնադավանաբանական, ուսումնամարզական, կրթադաստիարակչական

բ) Պատմամշակութային, ռազմածովային, գիտահետազոտական, կրոնական, կրթաուսումնական, ուսումնական