Рубрика: Հաշվետվություն

Երկրորդ կիսամյակի առաջին շաբաթվա ամփոփում

Մենք Շաբաթը սկսեցինք հետաքրքիր մենք մեր խմբով ստեղծեցինք երկիր Անունը Յունա,մենք էլ յունացիները։

Մեր երկիրը ունի ամեն ինչ ինչ սովորական բոլոր երկրները Կրոն,իր աշխարհագրական դիրքը, ռելիեֆը,մշակույթ և այլն։

մենք խաղացինք ինչ որտեղ երբ խաղը մեր դպրոցում և շատ հետաքրքիր հարցեր էին։ Նախորդը հաղթել էր մեր խումբը,իսկ այս անգամ հաղթեց այլ խումբ։

նաև գնացինք սահադաշտ և ենտեղել ուրախ օր ունեցան։

մենք մեր խմբով բերեցինք տարբեր իրեր և սրճեցինք,թեյեցինք,խմորեղեն համտեսեցինք և ուրախ օր ունեցանք։

Վերջին օրը մենք հետաքրքիր խաղեր խաղացինք և շատ հետաքրքիր զրույց ունեցանք։

Այսպես ավարտեցինք մեր շաբաթը։

Рубрика: Հաշվետվություն

2023-24 ուս․ տարվա ամփոփման հաշվետվություն․

Նոր բացահայտումներ և զարգացումներ․

Այս տարին մենք սկսեցինք շատ հետաքրքիր ձևով։Մենք ընտրությունները փոխարինեցինք մեր 3 նախընտրելի առարկաներով,Նաև փոխվեց գնահատման ձևը,որը ինձ շատ դուր եկավ փոխվեց կրեդիտային համակարգով։Ես 10 րդ դասարանի առաջին կիսամյակում մասնակցել եմ 1 ճամբորդության դեպի Ալավերդի և ինձ համար շատ հետաքրքիր ճամփորդություն էր ես ձեռք բերեցի նոր ընկերներ։

Հետազոտական աշխատանքը

Ինձ համար մի նոր բան էր հետազոտական աշխատանքը,բայց ես կարողացա ընտրել լավ խորհրդատու և լավ թեմա հետազոտական աշխատանքի համար։Ես շատ հավանեցի հետազոտական աշխատանքը և այս ամենը մեզ ավելի հասունացրեց և մենք հասկացանք,թե մեր կյանքում ինչ դեր ունեցավ հետազոտական աշխատանքը։

Ռազմամարզական դասընթացներ։

Այստեղ նույնպես բացահայտումներ ունեցա։Ես,երբ մի քանի ռազմամարզական պարապմունքի գնացի մեր դպրոցի օգնությամբ,արդեն կարողանում եմ զենքը արագ քանդել հավաքել,նաև մեր հնարամտությունը բարեկարգվեց։Մենք պարապմունքների ընթացքում մեզ զգում էինք պատերազմի դաշտում մեր ընկերներին ամեն կերպ օգնելով հասցնում էինք տվյալ կետը։Ինձ շատ դու եկավ այս ամենը։

Ավարտ։

Այսքանով ես ավարտում եմ 23 – 24 ուս․ տարվա առաջին կիսամյակի հաշվետվությունս։Վստահ եմ իմ կյանքում շատ բաներ կավելանա երկրորդ կիսամյակում։

Рубрика: Հաշվետվություն, Ճամբար

Ռազմամարզական ճամբար Արատեսում

Նոյեմբերի 4-6-ը մենք գնացինք Արատես։Արտեսում Եղեգնաձորի ԱԻՆ-ի հետ համատեղ պարապմունք ունեցանք։ Պարապմունքի ընթացքում խոսեցինք արտակարգ իրավիճակների մասին, պատմեցինք ինչ արտակարգ իրավիճակների ենք հանդիպել։Մենք ամեն օր մաքրություն էինք անում,երեկոյան նստում էինք խարույկի շուրջ և քննարկում մեր օրը։Վերջի օրը բարձրացանք Սմբատաբերդ։Մեզ ուղեկցում էր ընկեր Սամվելը։

Рубрика: Հաշվետվություն

Առաջին կիսամյակի ամփոփում

Ես այս կիսամյակ մասնակցել եմ տարբեր նախագծերի, գրել եմ իմ անհատական նախագծերը ` հայոց լեզվից և գրականությունից։ Ֆիզիկայից արել ենք փորձեր,սովորել ենք Արքիմեդի օրենքը և ավելին ենք իմացել,մասնակցել եմ Անանյան Շիրակացի նախագծին։Ես այս կիսամյակ շատ եմ բացակայել, որովհետև հիվանդ էի և մի քանի նախագծի չեմ մասնակցել։ Նյութերիս մանրամասն ծանոթանալու համար այցելեք իմ բլոգ։

Рубрика: Հաշվետվություն

Բակային աշխատանք

Բակային

Մայիսյան հավաքի ընթացքում’ ընկեր Ռիմայի հետ, Ես հոգատար եմ’ հոգատարության նախագծով բակային աշխատանքներ ենք իրականացնում Հարավային դպրոցում։ Աշխատանքները շարունակվում են, շատ գործ ունենք անելու։

Рубрика: Հաշվետվություն

Ճամփորդություն Հայանիստ գյուղում

Մենք ընկեր Ռիմայի և ընկեր Անահիտի հետ գնացել էինք Հայանիստ գյուղ։ Հայանիստ գյուղում ընկեր Անահիտի ծանոթը մեզ տարավ իրանց այգի, ծանոթացրեց այգում եղած ծառերի, դրանց մշակման ձևերի հետ։ Ծաղկազարդի համար մեզ նվիրեց մի քանի ծառ՝ սալորենի,ծիրանենի,բալենի և այլն։

Рубрика: English, Հաշվետվություն

Ձմեռային ճամբարի հաշվետվություն

ժամկետ-հունվարի 11-30

Ես Աշոտ Զոզանյանն եմ։Սովորում եմ միջին դպրոցի 7/7 դասարանում։Մեր ջոկատի անունը մենք ժոկատ է։Մենք մասնակցել ենք տարբեր ճամբորդություների ինձ շատ դուր եկավ Գյումրին։Գյումրին շատ գեղեցիկ քաղաք էր։ես սիրում եմ ճամբորդել և ինձ դուր է գալիս մեր ջոկատը,Որովհետև տարբեր ճամբորդություների ենք մասնակցում։

ձմերաին ճամբարում ներառված են հետևյալ բաղդրիչները-մարզական,ազգագրկան,դիջիթեք։

Ազգագրական ստուգատեսին մենք մասնակցեցինք ազգաին ուտեստներ նախագծին։

Պատրաստեցինք սպաս,դրա մասին նյութեր հավաքեցինք։

Ես գրել եմ թոնրի մասին։

Հաջորդը սովորող-սովորեցնող նախագիծ։Սովորող-սովորեցնող նախագծում մենք այցելեցինք հարավային դպրոց և ներկայացրինք խոսող գիրք հեքիաթները։

Այցելություն ագարակ։

Մարզական ստուգատես Գյումրիում։

Ճամբորդություն։

Մենք գնացինք Գյումրի։

Օրվա լուսաբանում։

Ինտելեկտուալ խաղեր։

Նայև Տիգրան Հայրապետյան գրադարանից բերում էինք ինտելեկտուալ խաղեր և խաղում։

Մասնակցում Սարալանջ թիվիի հաղորդմանը։