Рубрика: Աշխարհագրություն 9

Հայաստանի Հանրապետության լանդշաֆտային գոտիներ

Հայտնի է, որ երկրագնդի աշխարհագրական թաղանթում բաղադրիչների տարածական փոփոխությունները տեղի են ունենում հորիզոնական և ուղղաձիգ գոտիականության օրենքներով: Հիշեք ինչ է հորիզոնական և ուղղաձիգ գոտիականությունը։

Դրանց համաձայն են երկրագնդի վրա գոյացել բնական գոտիներն ու գուները, ձևավորվել ֆիզիկաաշխարհագրական շրջանները, իսկ լեռնային երկրներումայս ամենին ավելանում է բնատարածքային համալիրների լանդշաֆտ»-ների, գոտիական փոփոխությունը վերընթաց ուղղությամբ: Հայաստանի Հանրապետության տարածքում ուղղաձիգ ուղղությամբ: հերթափոխվում են հետևյալ հինգ վերընթաց լանդշաֆտային գոտիները, անապատակիսաանապատային, լեռնատափաստանային, լեռնանտառային, մերձալպյան ու ալպյան և ձյունամերձ:

Լանդշաֆատային գոտիականության առաջացման գլխավոր պատճառը վերընթաց ուղղությամբ ջերմության և խոնավության փոփոխությունն է։

Հիշեք, թե տեղանքի բացարձակ բարձրության ավելացմանը զուգընթաց ինչպես են փոփոխվում ջերմությունը և խոնավություն: Հայաստանի Հանրապետության լադշաֆտային գոտիականության մեջ նկատելի են մի քանի օրինաչափություններ։ Ներքին գոգավորություններում անտառային գոտին հիմնականում բացակայում է, իսկ Փոքր Կովկասի լեռնային համակարգերի արտաքին հողմակողմ լանջերին միևնույն լանդշաֆտների սահմանները ներքին գոգամորությունների համեմատ մի քանի հարյուր մետրով ավելի ցածր են:

Անապատակիսաանապատային լանդշաֆտների գոտին` առաջացել է գոգավոր ռելիեֆի պատճառով ձևավորված չոր, խիստ ցամաքային կլիմայի պայ- մաններում և տարածված է Արարատյան ու Վայքի գոգավորություններում։ Այս գոտում անապատային լանդշաֆտները տարածված են կղզ յակներով և առանձին համատարած գոտի չեն առաջացնում: Այստեղ են տարածվում ձեզ արդեն հայտնի աղուտները։

Կիսաանապատային լանդշաֆտներն ընդարձակ գոտի են կազմում նախալեռներում՝ 800-1400 մ բարձրություններում, որտեղ տարեկան տեղումների քանակը 230-300 մմ է։ Տիրապետում են լեռնային գորշ հողերը, որոնց մի մասը «ղռեր» են: Մշակվող տարածքներում հողերը բարելավվել և դարձել են կուլտուրոռոգելի:

Рубрика: Աշխարհագրություն 9

Հայաստանի հանրապետության կլիմա

Քանի որ ՀՀ-ը լեռ նային երկիր է, կախված տե ղանքի բացարձակ բարձրությունից տարվա կլիմայական սեզոնների տևողությնը տարբեր է: Բարձրալեռնային գոտում` 2500 մ-ից բարձր տեղամասերում, խիստ ձյունառատ ձմեռը
տևում է 7-8 ամիս` հոկտեմբերից մայիս: Միջին բարձրության լեռնային գոտում
(1500-2500մ բարձրություններ) ձմռան տևողությունը երկու ամսով կարճ է. սկսվում է մեկ ամիս ուշ և ավարտվում է մեկ ամիս շուտ:
Ցածրադիր գոտում (մինչեւ 1300-1500 մ բարձրություններ) ձմեռն ավելի կարճատև է. հիմնականում սկսվում է դեկտեմբերի կեսերին եւ ավարտվում է փետրվարի վերջին:
Հանրապետության ծայր հարավի և ծայր հյուսիսի որոշ վայրերում (Մեղրի, Նոյեմբերյան, Իջեւան) հաստատուն ձյունածածկույթ գոյանում է ոչ ամեն տարի,
իսկ հունվարի միջին ջերմաստիճանը չի իջնում -1-5O-ից:
Գարունը, կախված տեղանքի բարձրությունից, կարող է տևել 1,5-3 ամիս:
Այս սեզոնի համար բնորոշ են մեղմ ու խոնավ, խիստ փոփոխական եղանակները. հաճախակի են արկտիկական սառը օդի ներխուժումները և դրա հետ կապված գարնանային ցրտահարությունները, որոնք մեծ վնաս են հասցնում բուսաբուծությանը:
Ամառը ցածրադիր գոտըմ տևում է մայիսի երկրորդ կեսից մինչև հոկտեմբերի սկիզբը` օդի +24 O-+26O միջին ջերմությամբ: Այս սեզոնին գերիշխում են
արևադարձային չոր օդային զանգվածները, հաճախակի են դառնում խորշակները և երաշտները: Միջլեռնային գոգավորություններում աշխուժանում են լեռնահովտային քամիները եւ մթնոլորտի վերընթաց հոսանքները: Հաճախակի են
ամպրոպներն ու կարկտահարությունը:
Բարձրալեռնային գոտում ամառը կարճատև է ու զով: Հուլիսին օդի միջին
ջերմաստիճանը +15O-ից բարձր չի լինում:
Աշունը հանրապետության ցածրադիր, մասամբ նաև միջինլեռնային գոտում
ամենահաճելի սեզոնն է: Բնորոշ են արևոտ, չափավոր տաք, անհողմ եղանակները: Լինում են նաև ցրտահարություններ, որոնք կրճատում են գյուղատնտեսական աշխատանքների տևողությունը:
Լինելով տիպիկ լեռնային և տարածքով համեմատաբար փոքր երկիր՝ ՀՀ-ում
կլիմայի փոփոխությունը տեղի է ունենում ոչ թե ըստ հասարակածից ունեցած
հեռավորության, այլ ըստ ծովի մակերևույթից ունեցած բարձրության։

Рубрика: Կենսաբանություն 9

օրգանոիդ

Օրգանոիդներ կամ օրգանելներ կոչվում են ցիտոպլազմայի մասնագիտացված մասերը, որոնք ունեն որոշակի կառուցվածք և կատարում են բջջի այս կամ այն գործառույթը։ Էլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ պարզվել են օրգանոիդների կառուցվածքի բոլոր մանրամասները։

(1) Կորիզակ
(2) Բջջակորիզ
(3) Ռիբոսոմ (փոքր կետեր)
(4) Ներառուկ
(5) ԱնհարթԷնդոպլազմային ցանց (ER)
(6) Գոլջիի ապարատ
(7) Բջջակմախք
(8) Հարթ Էնդոպլազմային ցանց
(9) Միտոքոնդրիումներ
(10) Վակուոլ
(11) Ցիտոպլազմա
(12) Լիզոսոմ
(13) Ցենտրիոլ և Ցենտրոսոմա

Օրգանոիդներն են՝

Կատարում են զանազան ֆունկցիաներ։ Տարբերում են՝

  • կմախքային
  • հենարանային օրգանելներ, որոնք ապահովում են օրգանիզմի պաշտպանությունը մեխանիկական, քիմիական և այլ վնասակար ազդեցություններից (խեցիներ, զրահներ), շարժական և կծկողական օրգանելներ (օրինակ, մտրակիկներ, թարթիչներ, միոնեմներ), զգայական կամ ռևցնպաորային օրգանելներ (լուսազգայուն «աչքեր»), հարձակողական և պաշտպանական օրգանելներ (մարմնից դուրս նետվող ձողիկաձև գոյացություններ՝ տրիխոցիստներ), մարսողական օրգանելներ, որոնք կատարում են սնունդը որսալու, բջիջ տեղափոխելու և մարսելու ֆունկցիա (մարսողական վակուոլները), ներզատական և արտազատական օրգանելներ։