Рубрика: Գրականություն 9

Սեբաստացու օրեր

Ո՞վ է Մխիթար Սեբաստացին․ (օգտվիր համացանցից)։

  • Կարդացածդ բանավոր ներկայացրու, այնուհետև 12-15 նախադասությամբ վերապատմիր բլոգում:

Մխիթար Սեբաստացի։Մխիթար Սեբաստացին ծնվել է 1676թ․ փետրվարի 7-ին Սեբաստծյայում,մահացել է 1746թ․ապրիլի 27։Մխիթար Սեբաստացին եղել է հայ եկեղեցական գործիչ,սովորել է Սբ․ Նշան,Էջմիածին,Կարին և Սևանի վանքերում։Հետո մեկնել է Հալեպ 1693 թվականին և հանդիպել Կաթոլիկ քարոզողներին։1696 թ. դարձել է կուսակրոն քահանա։1699թ․ դարձել է վարդապետ։1701թ․ Կոստանդուպոլսում հիմնադրել է միաբանություն։1705թ․ Հռոմում վանք հիմնելու թույլտվություն է ունեցել։1706թ․ Վենետիկում ձախողվել է վանքի կառուցումը։1712թ․ Հռոմի պապը նրան շնորհել է աբբահոր կոչումով։1715 թ. միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ։

Рубрика: Անհատական նախագիծ 9

Աշխարհի պայքարը մարդկանց դեմ

Աշխարհը պայքարում է մարդկանց դեմ, մարդկանց նետած աղբի դեմ։ Մարդիկ չեն դադարում կեղտոտել աշխարհը և այն չի կարողանում դիմանալ մարդկանց այդ ծանր հարվածին։ Մարդիկ պետք է դադարեն աղբ նետելը, որ փրկեն աշխարհը։

Рубрика: Աշխարհագրություն 9

Հայաստանին բնորոշ 4 լանդշաֆտները։

Հայաստանին բնորոշ 4 լանդշաֆտները։Բնութագրել հետևյալ լանդշաֆտները։

Կիսաանապատներ

Կլիման կիսաանապատներում հիմնականում չոր և տաք է։ Հողերը բաց շագանակագույն են և գորշ։ Կենդանական և բուսական աշխարը համապատասխանում է անապատների և տափաստանների տեսակներին։ Աճում է ավազուտային բոշխ, դաշտախոտ, օշինդր, աղուտաբույսեր, թփուտներ, կոշտ ու փշոտ խոտեր։ Շատ են բազմապիսի կրծողները՝ գետնասկյուռները, ճագարամկները կամ գետնանապաստակները, ծվծվանները կամ խոտադիրները։

Տափաստաններ

Տափաստան, խոտաբույսերով ծածկված հարթավայր, բնական գոտիներ, որոնց լանդշաֆտներում գերակշռում են տափաստանները։ Տարածված են հյուսիսային և հարավային կիսագնդերի մերձարևադարձային ու բարեխառն գոտիներում։ Տափաստանային զոնաների մեծ մասը հերկված է։ Մերձարևադարձային գոտիների տափաստանային զոնաներ, մայրցամաքային բնական զոնաներ հյուսիսային և հարավային կիսագնդերում։ Բնութագրվում են չոր ու տաք կլիմայով, դարչնագույն կամ կարմրավուն հողերի, խոտային ու թփուտային բուսականության գերակշռությամբ։ Կան աղուտներ։

Անտառներ

Անտառը բնության բաղադրիչ մասերից է։ «Անտառ» հասկացությունը կարող է դիտարկվել զանազան մակարդակներից։ Անտառները, ըստ 2006 թվականի տվյալների, զբաղեցնում են Երկիր մոլորակի ցամաքային տարածքի 30 %-ը։ Երկրի անտառների ընդհանուր մակերեսը կազմում է 38 միլիոն կմ²։ Արդեն 21-րդ դարի սկզբի դրությամբ մարդը ոչնչացրել է երբևէ եղած ամբողջ անտառների մակերեսի 50 %-ը։

Անտառային ֆաունան այն կենդանիների խումբն է, որոնք ապրում և բազմանում են անտառներում, սնվում այնտեղ ու պատսպարվում։ Անտառային ֆաունան կազմում է աշխարհի ամբողջ կենդանատեսակների գրեթե կեսը։ Այս կենդանիները հարմարված են անտառների պայմաններին։

Մարգագետիններ

Մարգագետին, բիոգեոցենոզ, որի բուսածածքը կազմված է առավելապես բազմամյա մեզոֆիլ (միջին խոնավությանը հարմարված) խոտաբույսերից, որոնք աճում են ամբողջ վեգետացիայի ընթացքում (առանց ամառվա ընդմիջման, որը հատուկ է տափաստանային բույսերին)։ Բնական մարգագետիններն առաջանում են բազմամյա մեզոֆիլ խոտաբույսերի համար նպաստավոր կլիմայական և հողային պայմաններ ունեցող վայրերում՝ երկարատև ողողվող հովիտներում, բարձրլեռնային գոտում, մերձարկտիկայի և մերձանտարկտիդայի ծովափնյա շրջաններում, տափաստանային ու կիսաանապատային գոտիների կլիմաններում։